Հայաստանը պետք է ստեղծի Հյուսիս-հարավի ալտերնատիվ հնարավորությունը, որը կբխի նաև Իրանի շահերից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը: Արաբագետի խոսքով՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը հետաձգվում էր քաղաքական պատճառներով․ «Իրանը որպես գործիք էր այն օգտագործում տարածաշրջանի գործընկերների հետ բանակցություններում: Ստեղծված իրավիճակը ՌԴ-ին դրդում են ավելի ակտիվանալ Ռեշտ-Աստարան շահագործելու հարցում»:








































