Երկրի քաղաքական կուրսը գնում է դեպի անկայունություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ մեր թիկունքը այժմ ապահովված չէ․ «Նախկինում էլ են եղել դեպքեր, որ մեր դաշնակիցը եղել է դասալիք: 100 տարի առաջ մեր դաշնակիցը միացել է մեր թշնամուն, հիմա էլ դա ուժի մեջ է: Պետք է դաշնակցին ասենք՝ գիտենք ինչ հարաբերությունների մեջ եք մեր թշնամու հետ: Մենք վտանգի ենթարկեցինք մեր երկիրը, դաշնակից չունենք: Այսօր կրակում են մեզ պարզած ձեռքի վրա»:









































