Բաքուն բանակցային գործընթացներից առաջ և հետո դիմում է սադրանքների: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանդահարյանը:
Գանդահարյանի խոսքով՝ Բաքուն աճապարում է, որպեսզի իր պատկերացրած «խաղաղության» ծրագիրը իրականացնի․ «Վաշինգտոնյան բանակցությունների հետաձգումը վկայում է Բաքվի անհանգստությունը: Բաքուն անհանգստացած է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է անցնի միջազգային երաշխիքների ներքո»:











































