Համայնքային գործիչ, Հրանդ Դինքի անվան վարժարանի ուսուցիչ Հրանտ Չիզվեջյանը չի կարծում, որ Թուրքիայում խժդժություններ կլինեն. բոլորը կհաշտվեն այս ընտրությունների արդյունքների հետ:
Նրա խոսքով` պոլսահայ երիտասարդները արտագաղթում են, հիմա ավելի շատ: Չիզվեջյանը կարծում է, որ Հայաստանին ու Թուրքիային պետք է հաշտեցնի մշակույթն ու երաժշտությունը:












































