Շուշին համարվում է ԼՂԻՄ տարածք․ Բաքուն և Անկարան նման դեմարշի չեն կարող գնալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:
Խուրշուդյանի խոսքով՝ Շուշին կարմիր գիծ է, այն Արցախի մաս է․ այնտեղ գնալը կնշանակի դեմարշ ընդդեմ Արևմուտքի․ «Շուշիում հյուպատոսարանի բացումը արևմտյան շահերի դեմ ոտնձգություն է»: Խուրշուդյանը նաև կարծում է, որ Ալիևը մեծ էսկալացիայի չի համարձակվի գնալ․ «Ալիևը չի ցանկանա այրել կամուրջները արևմուտքի հետ, մեծ էսկալացիայի չի դիմի»:










































