Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը Կովկասում հետագա ապակայունացման վտանգ է ստեղծում:
Այս մասին հայտարարել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:
«Հայաստանի տարածքում իր հարձակումներով Ադրբեջանը վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում: Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը», – գրել է Փալոնը Twitter-ի իր էջում:







































