Աբխազիայի առողջարանային Գագրա քաղաքում առավոտյան մոլեգնած սաստիկ տեղատարափի հետևանքով լեռնային վտակները դուրս են եկել ափերից և հեղեղել տներն ու ճանապարհները: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Ռոման Լաբիան հայտնել է, որ ջրի հորձանքը լրջորեն վնասել է Աբխազիայից Ռուսաստան տանող միակ ճանապարհի ասֆալտե ծածկույթը։ Երթևեկությունը մայրուղով դադարեցվել է երեք ժամով։
«Ներկայում ջուրն սկսել է իջնել: Երթևեկությունը մասամբ վերականգնվել է դարձափոխային սխեմայով: Թույլատրվում է ավտոմեքենաների տեղաշարժը», – ասել է նա։
Լաբիայի խոսքով՝ տարերքը վնասել է մի քանի առանձնատներ և մինի հյուրանոցներ։ Տուժածներ չկան։











































