Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսն անդրադարձել է կիպրական հարցի Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը:
Նախագահ Հրիստոդուլիդիսը հունական պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները վերսկելու պատրաստակամություն է հայտնել:
Այս առումով նա հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդի (ԵԽ) և Լիտվայում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովից հետո երկու երկրների միջև բանակցությունները կվերսկսվեն:
Նշենք, որ խնդիրը ծագել է 1974-ին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս ներխուժելու և Կիպրոսի տարածքի մեկ երրորդը զավթելու հետևանքով։ Խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվել են ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր։ Չնայած Կիրպոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանություն կղզու տարածքում՝ հյուսիսային հատվածը դե ֆակտո (փաստացի) գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանության ներքո, որը պաշտպանվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից։









































