«Փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ հաղորդուղիների ապաշրջափակումը ռուս-ադրբեջանա-թուրքական օրակարգում շարունակում է մնալ միջանցքի տրամաբանությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը ռուսական կողմին ռևերանս անելով ցանկանում է խնդիր առաջացնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ «Ադրբեջանը փորձում է ճգնաժամային իրավիճակներ առաջացնել: ՌԴ նպատակը վերահսկողության հաստատումն է: Պատերազմը նաև միջանցքի համար էր: Հենց միջանցքի տրամաբանությամբ ապաշրջափակումը առնվազն երեք երկրների միասնական օրակարգում է»:




































