ԱՄՆ իշխանությունները 2001 թ. սեպտեմբերի 11-ի տարելիցի նախօրեին ահաբեկչական նոր գործողությունների վտանգի հետաքննություն են իրականացնում: Fox հեռուստաալիքի տվյալներով` նախագահ Օբաման հատուկ ծառայությունների կողմից զգուշացվել է ահաբեկչական նոր հարձակման վերաբերյալ, որի ժամանակ թիրախ կարող են դառնալ Վաշինգտոնն ու Նյու Յորքը: Հիմա իշխանությունները քննարկում են ահաբեկչական վտանգի մակարդակը բարձրացնելու հարցը:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարությանը, գոյություն ունի հարձակման իրական, բայց ոչ հաստատված տեղեկություն: Գերատեսչությունը կոչ է անում ամերիկացիներին լինել զգոն` վստահեցնելով, որ արվում է ամեն ինչ ահաբեկչությունները կանխելու համար:








































