Մենք պատերազմի մեջ ենք․ Արցախը պաշարման մեջ է, պաշարումը ռազմական գործողություններից մեկն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը:
Զորիկյանը կարծում է, որ ոչ մի բանից դասեր չենք քաղում․ «30 տարի պատերազմի մեջ ենք, ընդամենը ունեինք հրադադար, բայց շարունակում էին բյուջեն գրպանել: Անցած բոլոր ուժերը 30 տարվա մեջ սղոցել ու քանդել են ՀՀ հիմնասյուները: ՀՀ հիմնասյուները 30 տարվա մեջ քանդած կուսակցությունները այլևս չեն ընտրվելու: Վերևից ներքև գողությունն ու թալանը ժառանգել ենք խորհրդային միությունից: Մեր ռազմավարական դաշնակիցը ցեղասպանություն է իրականացնում իր եղբայր ժողովրդի նկատմամբ»:




































