Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Հայ-ադրբեջանական վաշինգտոնյան ռաունդի հետաձգման «չինական պատճառը»

Վաշինգտոնում գալիք շաբաթ սպասվելիք Միրզոյան-Բայրամով հանդիպման չեղարկման առնչությամբ կա ընկալում, որ դա Բաքվի դեմարշն էր, հրաժարումը, ինչից ենթադրելի է դառնում այն, որ Բաքուն ուրեմն գոհ չէր սպասվելիք բովանդակությունից: Բայց, չկա այդպիսի եզրակացության, գնահատականի ու ենթադրության որևէ շոշափելի հիմք: Ըստ այդմ, չկա հիմք ընկալելու, որ Վաշինգտոնի հանդիպման հետաձգումը Բաքվի՝ դժգոհությունից բխող դեմարշն էր, կամ դեմարշը, որ իրականացվել էր ՌԴ հորդորով կամ պատվերով:

Իրականում, այստեղ թերևս մեր քաղաքական մտածողության հաշվարկային շեղումների բերող մի մտայնության դրսևորում է, երբ կարծում ենք կամ համոզված ենք, որ Ռուսաստանը, առավել ևս այսօր, ի վիճակի է վարքագիծ պատվիրել կամ թելադրել Բաքվին: Եթե Ռուսաստանը լիներ այդօրինակ թելադրանքի կարող, ապա Կովկասում կլիներ բոլորովին այլ իրադրություն և ներկայումս, օրինակ Շուշիում ու Հադրութում կլիներ Ռուսաստանը, ոչ թե Թուրքիան: Դրանից բացի, Վաշինգտոնի հանդիպումից առաջ Բաքուն Նահանգներից ստացավ մի աննախադեպ «բոնուս», երբ պետքարտուղարության խոսնակը հայտարարեց, որ «ողջունում են համաներման մասին» Ալիևի հայտարարությունը: Իսկ այդ հայտարարությունը հնչել էր մայիսի 28-ին Լաչինում նրա ունեցած ելույթում, որը վերից վար սպառնալիք ու շանտաժ էր Արցախի ղեկավարության ու ժողովրդի հասցեին: Եվ, դրանից բացի, առ այսօր Միացյալ Նահանգները որևէ մակարդակով չի հայտնել ափսոսանք կամ մտահոգություն, որ հանդիպումը հետաձգվել է: Այդ ամենը վկայում են, որ Նահանգներն ինքն առնվազն դեմ չի եղել հետաձգմանը:

Այստեղ մեզ անհրաժեշտ է թերևս շոշափել միջազգային իրավիճակը, որը թևակոխում է դիմակայության նոր հարթություն: Իհարկե սկզբունքորեն նույնն են մասնակիցները, նույնն է իրադարձությունների հիմնական ասպարեզը՝ ուկրաինական ճակատը, բայց թե այնտեղ է նշմարվում ռազմական գործողությունների նոր տրամաբանություն՝ Կախովյան ՀԷԿ-ի պայթեցումը դրա վկայությունն է, և թե ուկրաինական պատերազմը պարուրող ռազմավարական ուղղություններում են ծավալվում աշխույժ դիվանագիտական շարժեր, ինչի վկայություն է այն, որ այս ամիս սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան, համենայն դեպս ըստ արևմտյան հեղինակավոր մամուլում հայտնված և առ այսօր չհերքվող արտահոսքի: Իսկ այդ այցը հետաձգված է փետրվարից: ԱՄՆ պետքարտուղարը Չինաստան պետք է այցելեր փետրվարի վերջին, սակայն այդ այցը չեղարկվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Նահանգների երկնքում հայտնաբերեցին չինական հետախուզական աերոստատն ու նախագահ Բայդենի հրամանով խոցեցին այն: Եվ ահա, մոտ կես տարի անց խոսվում է, որ մշակվում է չեղարկված այդ այցը և այն հնարավոր է տեղի ունենա արդեն հունիսին: Ահա այստեղ պետք է փնտրել հայ-ադրբեջանական շփման վաշինգտոնյան ռաունդի հետաձգման խորքային պատճառները: Հայ-ադրբեջանական հակամարտությունն ու կովկասյան հարցը ներկայումս ամերիկա-չինական մրցակցության ներգործության ենթակա է ոչ պակաս, քան ենթակա է ամերիկա-ռուսական ներգործության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում