Սփյուռքում մեր մշակույթի զարգացումը ուղիղ կապ ունի հայապահպանության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ամերիկաբնակ դիրիժոր Միքայել Ավետիսյանը:
Ավետիսյանը կարծում է, որ որտեղ էլ լինենք, հայը միշտ սնվում է Հայաստանից․ «Սփյուռքում եկել է մի սերունդ, որոնց հետաքրքրությունները փոխվել են: Հայաստանը պետք է փայփայենք․ հայապահպանություն է պետք թե հայրենիքում, թե սփյուռքում: Մենք ճակատագիր ունեցող ազգ ենք, խնդիրներ տեսած, բայց հպարտ»:











































