Հայաստանի կախվածությունը Վերին Լարսից շատ է, անցակետի թողունակության խափանումից տնտեսվարողները լուրջ կորուստներ են կրում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանը:
Տնտեսագետի խոսքով` Վերին Լարսում մաքսային հսկողության զննության գործընթացները լուրջ խնդիրներ են առաջացնում:









































