Thursday, 07 12 2023
Մհեր Գրիգորյանը Լուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
-
20:45
ՔՊ-ն չունի սրտի թեկնածու. հրավիրում է ԿԿՀ աշխատանքի
Գազայից 11.000 արտասահմանցի է տարհանվել
ՔՊ-ն բոյկոտեց ԿԿՀ անդամի թեկնածուի քվեարկությունը
20:30
Բրիտանիայի պաշտպանության նախարարը կայցելի Մերձավոր Արևելք
20:20
Թուրքիայի և Հունաստանի միջև չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել․ Էրդողանը՝ Միցոտակիսին
Ինչ գին է պահանջում Բաքուն արևմտյան հարթակ վերադառնալու համար
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ինչի է պատրաստվում Բաքուն. Ալիեւի նոր արտահերթը
Որպեսզի ես չասեմ նախկին-ներկա, ընդամենը կհամեմատեմ՝ փոփոխությունները շատ մեծ աստիճանի են. Բագրատյան

ԱՀ ՄԻՊ-ի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը

Քաղաքացին, դիմելով Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝ կառավարության կողմից սահմանված կարգով նպաստների նշանակման և վճարման համար: Նպաստը, սակայն, վճարվել է 2-րդ երեխայի ծննդյան համար սահմանված չափով այն պատճառաբանությամբ, որ նորածինը դիմումատուի որդու զոհվելու պատճառով ընտանիքում փաստացի երկրորդ երեխան է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Վերոգրյալի համատեքստում Պաշտպանի առաջարկության հիման վրա ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 23-ին N 383-Ն որոշմամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:

Նոր կարգավորումներով նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի մոր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները՝ անկախ տարիքից:

Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար անձին նշանակվել և վճարվել է միանվագ նպաստ, սակայն երեխայի կարգաթիվը որոշվել է առանց նրա եղբոր կամ քրոջ զոհվելու կամ անհայտ կորած ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գրավոր դիմում և անհրաժեշտ փաստաթղթերն ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն ներկայացնելու դեպքում նրան կվճարվի միանվագ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված միանվագ նպաստի և նշանակված (վճարված) միանվագ նպաստի տարբերության չափով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում