Science ամսագրում տպագրվել է մի հոդված, որում խոսվում է մարդու էվոլյուցիայի մասին և առաջ է քաշվում այն տեսակետը, որ մարդիկ Երկրի վրա հայտնվել են շատ ավելի վաղ, քան ենթադրվում էր մինչ այժմ: Հոդվածի հեղինակները 2008 թ. Աֆրիկայի հարավում հայտնաբերված երկու շիմպանզեների կմախքի ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ կենդանիները 2 միլիոն տարեկան են, իսկ նրանց վերջույթները նման են մարդկանց ձեռքերին և ոտքերին:
Այս բացահայտումը թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ մարդանման կապիկները հայտնվել են ավելի վաղ շրջանում և բոլորովին այլ վայրում: Մինչ այժմ ընդունված էր համարել, որ ժամանակակից մարդու ամենահեռավոր նախնին ի հայտ է եկել 1.75 միլիոն տարի առաջ` Տանզանիայում:









































