Լիբիայի Ազգային անցումային խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ Քադաֆիի ուժերի դեմ մարտերը դեռ չեն ավարտվել: Ինչպես հայտնում է BBC-ն, Բենղազիից Տրիպոլի փոխադրվելուց հետո անցումային խորհրդի նախագահ Մահմուդ Ջիբրիլն իր առաջին հայտարարությամբ կոչ է արել քադաֆիականներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը և մտածել ապագայում Լիբիայի առջև կանգնած փորձությունների մասին ու միասին վերակառուցել իրենց երկիրը:
Միաժամանակ` Բանի Վալիդում մարտերը շարունակվում են: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ քադաֆիականների մի մասը որոշել է ընդունել ապստամբների վերջնաժամկետը և խաղաղ հանձնել քաղաքը, սակայն այդպես ոչ բոլորն են մտածում Քադաֆիի շրջապատում, ինչի արդյունքում ապստամբները ստիպված են եղել մարտ սկսել քաղաքի համար:









































