Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է իրաքցու սպանությունը` բրիտանացի զինվորականների կողմից: Ինչպես նշում է BBC-ն, Քեմերոնը Բահա Մուսայի սպանությունը բնութագրել է որպես «ցնցող և սարսափելի դեպք»:
Հիշեցնենք, որ 2003 թ. Իրաքի Բասրա քաղաքում բրիտանացիների կողմից կտտանքների էր ենթարկվել հյուրանոցներից մեկի աշխատակից Բահա Մուսան, այն բանի համար, որ հյուրանոցում, որտեղ նա աշխատում էր, հայտնաբերվել էին կեղծ փաստաթղթեր և զենք:
Դեպքի կապակցությամբ անկախ քննություն էր նշանակվել, որի արդյունքները հրապարակվել են այսօր:









































