Monday, 13 07 2026
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան

Բանակցային ինտենսիվության և պայթյունի ռիսկերի աճը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ  Հայաստանի հետ չունի սահմանազատման գործընթացը որևէ քարտեզի հիման վրա սկսելու պայմանավորվածություն և համաձայնություն, և դեմ է այդ սկզբունքով աշխատանքին: Բաքուն համարում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի եղած բոլոր միջազգային իրավական փաստաթղթերի վերլուծության հանրագումարում, առանց որևէ կոնկրետ քարտեզի: Ինչպես  հայտնի է, Հայաստանը խոսում է 1975 թվականի քարտեզի հիման վրա սահմանազատման մասին: Վերջին մեկ ամսվա ընթացքում այսպես ասած բանակցային ինտենսիվ շփումներից հետո, Հայաստանի ու Ադրրբեջանի հրապարակային հայտարարությունները ավելի շատ խոսում են դիրքորոշումների հեռավորության մեծացման, քան հակառակի մասին:

Արվող հայտարարությունները վկայում են, որ գրեթե բոլոր առանցքային հարցերում պահպանվում է կողմերի իրարամերժ  դիրքավորումը: Սա նշանակում է, որ հանդիպումները արդյունավետ չեն, չնայած այն հանգամանքին, որ դրանցից յուրաքանչյուրից հետո տվյալ հանդիպման միջնորդը կամ հովանին հայտարարում է, թե լավ քննարկում են ունեցել և կա առաջընթաց: Նրանք հայտարարում են առաջըընթացի մասին, իսկ Երևանի և Բաքվի հայտարարությունները վկայում են, որ սկզբունքային հարցերում չկա փոփոխություն: Սա նշանակում է, որ՝ կամ կա ստվերային գործընթաց, որը ծածկվում է իրարամերժ հայտարարություններով՝ գործընթացին այսպես ասած չխանգարելու համար, կամ չկա ոչինչ էլ և պահպանվում է իրարամերժությունը, հետևաբար ինտենսիվ հանդիպումները դառնում են նույնիսկ ավելի վտանգավոր, որովհետև դրանց դինամիկայի պայմաններում մոտեցումների անփոփոխությունը կարող է կատարել պայթյուն լիցքավորելու, այլ ոչ թե ռիսկերը լիցքաթափելու դեր: Եվ համենայն դեպս, ակնառու է, որ ռիսկերի վերաբերյալ վերջին շրջանում բավականին հաճախակի է խոսում պաշտոնական Երևանը:

Միաժամանակ, հնարավոր է նաև ստվերային, կուլիսային գործընթացի և լոկալ, կառավարելի պայթյունի «համատեղություն»: Համենայն դեպս տեսական առումով անկասկած է քաղաքական խոշոր և բազմաշերտ գործընթացներում կառավարելի «քաոսի» կամ կառավարելի «ապակայունացման» միջոցով այն խնդիրները լուծելու տեխնոլոգիայի առկայությունը, որոնց շուրջ հնարավոր է հասնել վերնախավերի քաղաքական համաձայնության, բայց հնարավոր չէ իրագործման համար ստանալ հանրության համաձայնությունը: Տվյալ պարագայում կարո՞ղ է կիրառվել այդօրինակ տեխնոլոգիա, թե՞ոչ: Այդ հարցին հնարավոր չէ պատասխանել ստույգ, քանի որ անզեն աչքով ակնառու է նաև, որ կան իրավիճակի ապակայունացման այլ ռիսկեր ու մոտիվներ, որոնք ընկած են շատ ավելի խորը և լայն միջազգային գործընթացներում: Բոլոր դեպքերում, որևէ ապակայունացման պատասխանատու են լինելու բոլոր նրանք, ովքեր ստանձնել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվություն, բայց գործնականում օգտագործում են հակամարտությունը որպես իրենց աշխարհաքաղաքական պայքարի գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում