NASA-ն հրապարակել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության բացառիկ տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են այրվում Նյու Յորքի երկվորյակ շենքերը: Տեսանյութը նկարահանվել է ռուս տիեզերագնացներ Միխայիլ Տյուրինի և Վլադիմիր Դեժուրովի կողմից, ովքեր այդ օրը գտնվել են տիեզերքում: Նրանք հասկացել են, որ Երկրի վրա ինչ որ բան այն չէ և որոշել են նկարահանել այդ ամենը: Երբ առաջին շենքն այրվում էր, տիեզերագնացները սկսել են նկարահանումը, ինչի արդյունքում կարողացել են նկարահանել նաև երկրորդ ինքնաթիռի բախումը:
Հիշեցնենք, որ 10 տարի առաջ` սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ը ենթարկվեց իր պատմության մեջ աննախադեպ հարձակման: Զոհվեց ավելի քան 3000 մարդ:









































