
ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին, ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը։
Էստոնիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր մեղադրում են ՆԱՏՕ-ին ընդլայնման և էսկալացիայի մեջ, որդեգրում են Ռուսաստանի առաջարկած իմպերիալիստական լեզուն և գաղափարախոսությունը։
«ՆԱՏՕ-ին անդամակցելը մեր ժողովրդի ազատ ընտրությունն էր, ոչ թե, ասենք, դրսից պարտադրված։ Այստեղ խոսքը ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին է՝ որպես գործընթացի, որը ինչ-որ կերպ կապված չէ երկրների կամքի հետ, բայց ես մերժում եմ այն։ Ռուսաստանը իրեն պահում է որպես վերջին գաղութատիրական տերություն, որն իրականում փորձում է գաղութացնել ու ընդլայնել իր կայսրությունը»,- ասել է Էստոնիայի վարչապետը։