ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնական Ջեֆֆրի Փայեթը ժամանել է Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա կմասնակցի Բաքվի էներգետիկայի 28-րդ ամենամյա շաբաթին։ Փայեթը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։