Մեծ Բրիտանիայում հրապարակվել են Իրաքի հյուրանոցներից մեկի աշխատակից Բահա Մուսայի սպանության գործով անկախ քննության արդյունքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ 2003թ-ին բրիտանական բանտում մահացած իրաքցին ենթարկվել է սարսափելի կտտանքների բրիտանական զինվորների կողմից:
Անկախ քննության ավարտից հետո հրապարակած զեկույցում իրաքցու սպանությունը բնութագրվել է որպես «չհիմնավորված բռնության սարսափելի դրվագ» բրիտանացի զինվորների կողմից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բահա Մուսան 2003թ-ին ձերբակալվել էր Իրաքի Բասրա քաղաքում այն բանից հետո, երբ հյուրանոցում, որտեղ նա աշխատում էր, հայտնաբերվել էին կեղծ փաստաթղթեր և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Հարցաքննության ժամանակ նրան կտտանքների են ենթարկել, ինչի արդյունքում Մուսան մահացել էր:








































