Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83 % հարստացման շուրջ վեճը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) փակել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մինչև 83,7 % հարստացման գործի հետաքննությունը: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ գործակալության՝ տեխնիկական քննարկումների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը կարգավորել են Իրանի Ֆարսի նահանգի Աբադե քաղաքի օբյեկտներից մեկի հետ կապված գործը: Փակվել է նաև նմանատիպ երկրորդ գործը:

«Ավելին, փակվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի գործը՝ կապված 83.7 % մաքրության ուրանի մասնիկների հայտնաբերման հետ», – գրում է գործակալությունը:

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է Իրանի վերաբերյալ եռամսյակային զեկույցները հրապարակի այս շաբաթ՝ Կառավարիչների խորհրդի հերթական նիստի նախօրյակին:

2023 թվականի մարտին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Թեհրան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Հանդիպմանը գործակալության ղեկավարը գոհունակություն է հայտնել մշակված համատեղ միջոցառումների առնչությամբ, որոնք, ըստ նրա, ենթադրում են համագործակցության հաստատում Իսլամական Հանրապետության և ՄԱԳԱՏԷ-ի միջև։

Թեհրանում գտնվելու ժամանակ Գրոսին երկու փուլով բանակցություններ է վարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Փետրվարին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները հերթական ստուգման արդյունքներով պարզել են, որ Իրանը, ենթադրաբար,ս ստացել է մոտ 84% հարստացված ուրան։ Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով գործակալության զեկույցը, հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն պահպանում է Իրանի հետ շփումները՝ պարզելու մինչև 83,7% հարստացված ուրանի մասնիկների ծագումը։ Իսկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել էր հարստացման մակարդակի հնարավոր «չկանխամտածված տատանումների» մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում