Երաժշտական հայտնի VH1 հեռուստաալիքը 2011թ. ամառվա լավագույն երգ է համարել Քեթի Փերիի՝ Last Friday Night երգը: Այն զբաղեցրել է առաջին տեղը «ամառային» վարկանիշային ցուցակում: Հաշվի են առնվել վաճառքի վիճակագրությունը, երաժշտական կոմպոզիցիաների և դիտումների քանակը մի քանի հայտնի կայքերում, այդ թվում` Youtube-ում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է երգչուհի Ադելը՝ Rolling in The Deep երգով: Երրորդը` LMFAO էլեկտրոնային դուետն է` Party Rock Anthem երգով:







































