Իռլանդացի նկարիչ Ջոն Քվիլնգը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալչող սառույցների վրա վերարտադրել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվիանյան մարդ» նկարը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Հսկայական նկարը նա կոչել է «Հալչող Վիտրուվիանյան մարդ»: Այն գտնվում է Շպիցբերգենի և Գրենլանդիայի միջև ընկած տարածքում` հյուսիսային բևեռից 800 կմ հեռավորության վրա:
Գծերը ստանալու համար նկարիչն օգտագործել է պղձե սալիկներ, որոնք սովորաբար օգտագործվում են արևային մարտկոցների համար: Ընդ որում՝ նկարն ամբողջական չէ, նրա աջ կողմը բացակայում է: Ըստ նկարչի՝ ինքը փորձել է այդպիսով ցույց տալ, որ հալչող սառույցները վերացնում են հանճարեղ գործեր` խժռելով դրանք այնպես, ինչպես մարդը «խժռում է» բնությունը:








































