Հունական «SL Press» կայքը հրապարակել է «Հունաստանի և Թուրքիայի միջև անխուսափելի համեմատությունները» վերտառությամբ հոդված, որտեղ անդրադարձել է Անկարայի գերազանցությանը։
Հոդվածում նշվել է, որ երկար տարիներ «դրամական անկայունության և գնաճի պատճառով թույլ» համարվող Թուրքիան կարողացել է հաջողություններ գրանցել և դառնալ մեծ ուժի տեր պետություն։ Դրանից բացի իսլամական աշխարհի երկրների հետ առևտրաշրջանառությունը զարգացնելով՝ Հունաստանին դուրս է մղել Բալկաններից։
Ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ Թուրքիայի համախառն ներքին արդյունքը 905.5 մլրդ է կազմել, մինչդեռ Հունաստանինը մնացել է 223 մլրդ։ Բնակչության առումով նշվում է, որ Հունաստանի բնակչությունը ծերանում է, իսկ Թուրքիայի բնակչությունը՝ գնալով երիտասարդանում։
Անդրադառնալով տնտեսությանը՝ հոդվածում նշվում է, որ նավաշինության մեջ Թուրքիան առաջին տասնյակի մեջ է մտնում, իսկ թեթև ավտոմեքենաների արտադրության ոլորտում զբաղեցնում է 14-րդ տեղը։
Հեղինակը հոդվածը եզրափակում է այն մտքով, որ ժամանակն աշխատում է Թուրքիայի օգտին։




































