2011 թվականի հուլիսին Հայաստանում կատարվել է 35 մլրդ 71 մլն դրամի շինարարություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՎԾ հրապարակումից:
Այս ցուցանիշը 2010 թ. հուլիսի համեմատ նվազել է 32%–ով, իսկ այս տարվա հունիսի նկատմամբ՝ 11%–ով։ 2011թ. հունվար–հունիսին կատարվել էր 146 մլրդ 599 մլն դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.8%–ով։
Այս տարվա հուլիսին կատարված շինարարության ծավալի 19.6%–ը արվել է պետբյուջեի, 5.5%–ը՝ համայնքների, 8.7%–ը միջազգային վարկերի, 6.9%–ը՝ մարդասիրական օգնության, 44.3%–ը՝ կազմակերպությունների, և 15%–ը՝ բնակչության միջոցների հաշվին։
Նշենք, որ շինարարության պետբյուջետային ֆինանսավորումը նվազել է 0.9%–ով, համայնքայինը՝ աճել 3.6 անգամ, միջազգային վարկավորումը՝ նվազել է 6%–ով, մարդասիրական օգնության միջոցների տրամադրումը՝ 36%–ով, կազմակերպությունների միջոցներինը՝ 38.7%–ով, իսկ բնակչության միջոցներով շինարարության ծավալը՝ 55.6%–ով։











































