Thursday, 02 07 2026
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում

Խաղաղության պայմանագիրը այս նվաստացուցիչ պայմաններով ստորագրելուց հետո, ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին այլևս ոչինչ չի տալու. Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անցյալ տարի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալը, Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերանայումը և Արևմուտքի հետ երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական ստրատեգիական հարաբերությունների հաստատումը Հայաստանին թույլ կտար խուսափել նախօրեին հայ ժողովրդին ներկայացված, Հայաստանի կենսունակ ապագան կասկածի տակ դնող կործանարար հեռանկարներից և անխուսափելի վախճանից։

Բանակի վերականգնումն ու պաշտպանական ամենավերջին տեխնոլոգիաների ձեռքբերումը, այդ թվում տիեզերական, էապես կփոխեր և կփոխի Հայաստանի դիրքերը ոչ միայն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, այլև Հայաստանի տեղը, դերը և նշանակությունը տարածաշրջանում՝ թույլ չտալով, որ ռուս-թուրք-ադրբեջանական ճնշումներն այս աստիճան մեծ ներգործություն ունենան գործընթացների վրա։

Հայաստանը հրաժարվեց ոտքի կանգնել, բանակը ռեֆորմացիայի ենթարկել՝ հույսը դնելով բացառապես քաղաքական, դիվանագիտական ծանծաղ և անհեռանկարային լուծումների վրա, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի բերումով նոր ձևավորվող աշխարհակարգում այլևս տևական ժամանակ չեն կարող ամբողջական լինել, եթե ապահովված չեն անհրաժեշտ ուժային բաղադրիչով։

Խաղաղության օրակարգը Հայաստանին պետք էր ոտքի կանգնելու, ուժերը վերականգնելու համար։ Հապշտապ, խաղաղության պայմանագիրը այս նվաստացուցիչ պայմաններով ստորագրելուց հետո, ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանին այլևս ոչինչ չի տալու, Հայաստանի մարտունակության, դիմադրողունակության բարձրացմանը չի օգնելու։

Հայաստանի այդպիսի նպատակը կդառնա աննպատակ։

Խաղաղության այսպիսի պայմանագրի ստորագրումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, այլև Հայաստանին զրկելու է կենսունակությունից և հեռանկարից։

ՀԱՊԿ-ից, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալով Հայաստանը քաղաքական, ռազմական և տնտեսական զարգացման շանս կստանար։ Դեպքերի նման զարգացման դեպքում Հայաստանը կարող է մի կերպ հետաքրքիր լինել միայն ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ Արևմուտքի համար կորցնելով իր նկատմամբ հետաքրքրությունը երկարաժամկետ ստրատեգիական հարաբերություններ հաստատելու բոլոր նպատակադրումների և նախաձեռնությունների համար։

Դեպքերի նման զարգացումն իր հերթին նշանակում է, որ Արևմուտքի համար հայ-ադրբեջանական խաղաղության երաշխավորի դերը կարող է դառնալ անհետաքրքիր՝ Հայաստանի համար կործանարար մեկ այլ հեռանկարով՝ խաղաղության երաշխավոր կարող են դառնալ Ադրբեջանն ու Թուրքիան, և մասնակիորեն տարածաշրջանից հեռացող Ռուսաստանը՝ բոլոր անհրապույր հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում