Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանը լարի վրա. այն, ինչը պակասում է

Կոռնիձորում մայիսի 20-ին տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցները հայտարարել են, որ կանխելու են Հայաստանին Արցախի հարցում զիջումներ պարտադրող որևէ փաստաթղթի ընդունում: Կոռնիձորի հանրահավաքին մասնակցել է մի քանի հազար մարդ, քաղաքացիներ, ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Նրանք նաև երթ են կատարել դեպի Հակարիի կամուրջ՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ Ադրբեջանը դրել է մաքսակետ: Երթի նպատակը, ըստ նախաձեռնողների, ցույց տալն է, որ Հայաստանում կա հանրություն, որը չի հանդուրժում առկա իրավիճակն ու զարգացումների տրամաբանությունը:

Հանրահավաքի մասնակիցների քաղաքական «ներկապնակի» առնչությամբ անշուշտ կարող են լինել տարբեր գնահատականներ ու կարծիքներ, սակայն տվյալ պարագայում Հայաստանը մի իրավիճակի առաջ է, երբ խնդիրները պետք է դիտարկել ոչ միայն «ներկապնակի», և ոչ այնքան «ներկապնակի», որքան բարդագույն միջազգային ու ռեգիոնալ միջավայրում Հայաստանի ճկունության հրամայականի տեսանկյունից: Իսկ այդ առումով իսկապես շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում վարվող պետական քաղաքականությանը զուգահեռ, լինեն նաև այլ մոտեցումների կրող բևեռներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս միջազգային իրադրությունը Հայաստանի և Արցախի համար չի ստեղծում սեփական շահերի ու իրավունքների պաշտպանության հարմարավետ միջավայր, ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողություններից: Այդ իմաստով, պաշտոնական Երևանը փորձում է կառուցել հնարավորինս բազմակողմ քաղաքականություն, կամ հարմարվել այդ քաղաքականությունը պահանջող իրողություններին, միևնույն ժամանակ սակայն քայլել բավականին բարակ լարի վրայով: Այդտեղ ահա շատ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում գոյություն ունեցող միջավայրը ևս դառնա հնարավորինս բազմակողմ, ինչը միմիայն կնպաստի Հայաստանին անցնել այն բարակ լարի վրայով, որ այսօր առկա է միջազգային իրողությունների բերումով:

Ինչ խոսք, ներքին բազմակողմության հավասարակշռող ազդեցությունը և արդյունավետությունը կլինի շատ ավելի մեծ, եթե այդ ամենը կառուցվի ոչ թե զգայական և ըստ էության մանրախնդիր մոտիվների. կամ երազային, պատրանքային ընկալումների գերակշռության, այլ քաղաքական բովանդակության, քաղաքական պրագմատիզմի գերակայության վրա: Այստեղ է, որ հայաստանյան քաղաքականությունը ոչ մի կերպ չի դառնում միջազգային իրողություններին, ռեգիոնալ իրադրությանը համարժեք, հեռու մնալով այն որակներից, որոնք թույլ կտային Հայաստանին ոչ միայն չընկնել լարից, այլ առաջ շարժվել ավելի կայուն և ավելի արագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում