Ռուսաստանը լրացուցիչ ռազմական ուժեր է ուղարկում Բախմուտ քաղաքը վերջնականապես գրավելու և պատերազմում որոշակի հաջողությունների մասին հայտարարելու համար,- հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հիմնվելով հետախուզության վրա։
Ըստ բրիտանական ռազմական հետախուզության, նթադրվում է, որ Ռուսաստանը մի քանի լրացուցիչ գումարտակ է տեղակայել Բախմուտն ամրապնդելու համար վերջին չորս օրվա ընթացքում այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը մարտավարական առավելություն են ստացել քաղաքի եզրերում:
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում պահպանում է համեմատաբար փոքր թվով ստորաբաժանումներ, որոնք չեն զբաղված ռազմական գործողություններով, նման վերատեղակայումը կարևոր քայլ է ռուսական հրամանատարության կողմից», – ասել են բրիտանական հետախուզությունը:
Ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, դեռ կքննարկի Բախմուտի գրավումը կարճաժամկետ հեռանկարում որպես հիմնական ռազմական նպատակ, ինչը հնարավորություն կտա նրան «որոշ հաջողության մասին հայտարարել» պատերազմում:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, որ լայնամասշտաբ պատերազմի 15-րդ ամսում դժվար թե ռուսական ուժերը կարողանան արդյունավետորեն վերահսկել իրենց գործողությունները առաջնագծի ողջ երկայնքով։






































