Այնպես չէ, որ Հանրային հեռուստատեսությունը ստերիլ մի բան է, որ պետք է գնան միայն վերնախավից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Թադևոսյանի խոսքով՝ «Սուպեր Սաքոն» իր ոլորտի վերնախավն է․ «Հանրային խոսքը պետք է ունենա որոշակի որակ, որը պետք է հենվի փաստարկումների վրա: Եթե մարդը գալիս է «Հանրային», կարող է ամեն մի տխմարություն բարբաջել, հանրությանը գցելով պանիկայի մեջ: «Սուպեր Սաքոն» չի տիրապետում մշակութային այն փաստերին, որոնք հավաստի են, քուչի խոսակցություն է վարել, չի հարգում իր խոսքը: «Քուչի» խոսքը նեղ միջավայրի զրույց է, հանրության վրա ազդեցություն չունի: Երբ խոսքը հիմնավորված չէ, այն ցնդաբանություն է»:




































