Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն, ծեծկտռուք և կրակոց է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում վճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ գազային ատրճանակից կրակված փամփուշտ, 2 հատ չկրակված փամփուշտ, 1 հատ դանակ և գարեջրի կոտրված շշեր։
Կայքի տեղեկություններով՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, դեպքի վայրի հարևանությամբ՝ խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա հայտնաբերել ու Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի բնակիչներ 21-ամյա Ալեն Ա․-ին, 22-ամյա Երվանդ Բ․-ին, 22-ամյա Արտակ Ղ․-ին և 20-ամյա Հայկ Խ․-ին։ Վերջիններս Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն-ծեծկռտուքի մյուս մասնակիցները ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:









































