Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը վաճառում Fresh-ը

Որոշ աղբյուրների փոխանցմամբ` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը Fresh սուպերմարկետների ցանցը վաճառում է «ՍԹԱՐ»» սուպերմարկետների ցանցին` պաշտոնի բարձրացման դիմաց:

Մենք այս վարկածի շուրջ լսեցինք նաև Միհրան Պողոսյանի պարզաբանումը, բայց մինչ այդ տեղեկացնենք, որ երեկ «ՍԹԱՐ» ընկերությունը հաստատեց, որ կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչ փաստաթղթերի ստորագրումը, այս փուլում գործարքը պետք է հաստատվի նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

«ՍԹԱՐ» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ենթադրությամբ` իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում, որին անմիջապես կհաջորդի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը:

Նշենք, որ ներկայումս «ՍԹԱՐ» առևտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը` Երևանում և մեկը` Հրազդանում, իսկ Freshսուպերմարկետների ցանցը ներառում է 4 Fresh սուպերմարկետ և 3 «Քեթրին» խանութներ Երևանում: Բացի այդ` մոտ ապագայում STAR-ը կբացի ևս մեկ խանութ Դավիթաշեն վարչական շրջանում: Իսկ «ՍԹԱՐ»-ը պատկանում է պարսկահայ եղբայրներ Զախարյանցներին, բաժնեմաս ունի նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը:

Միհրան Պողոսյանի մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԴԱՀԿ ղեկավարը 2008թ.-ից պետական պաշտոն է զբաղեցրել, հետևաբար դադարել է բիզնեսով զբաղվել, սակայն մնացել է Fresh-ի լավ բարեկամը: Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ առումով լավ բարեկամը` արձագանքեց. «Այն առումով, որ ժամանակին ինքն է Fresh-ի հիմնադիրը եղել»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Միհրան Պողոսյանը համաձայնել է վաճառել Freshսուպերմարկետների ցանցը` պաշտոնի բարձրացման դիմաց, Ռիմա Եգանյանը Միհրան Պողոսյանի հետ խորհրդակցելուց հետո ավելացրեց. «Նոր պաշտոնի անցնելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում: ԴԱՀԿ ղեկավարը նշանակվում և ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով, և Միհրան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, որքան որ նպատակահարմար կգտնի ՀՀ նախագահը: ՀՀ նախագահի առաջարկով նա պատրաստ է զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն, եթե նախագահը կառաջարկի»:

Մեզ առաջարկեցին նաև զրուցել Freshսուպերմարկետների ցանցի տնօրեն Ռիկարդո Մերինոյի հետ, ով նշեց, որ ճիշտ է, Fresh սուպերմարկետների ցանցի վաճառքի մասին խոսակցություններ կան, բաց այն դեռևս վաճառված չէ: «Այս պահին մենք դեռ բանակցությունների փուլում ենք, և ոչինչ դեռ չի ստորագրվել: Ընկերություն վաճառելը հեշտ գործ չէ: Շատ մանրամասներ դեռ պետք է քննարկվեն, ֆիքսվեն, և այս պահի դրությամբ ոչինչ հստակ չէ»: Մեր այն դիտարկմանը, թե ամեն դեպքում վաճառելու մտադրություն կա, ո՞րն է պատճառը` Fresh սուպերմարկետների ցանցը շահույթ չի՞ ապահովում, թե՞ ֆինանսական խնդիրներ կան: Ռոբերտո Մերինոն պատասխանեց. «Չեմ թաքցնում, որ մի քանի շաբաթ առաջ «ՍԹԱՐ» ընկերությունից մեզ մոտեցել են` նշելով, որ հետաքրքրված են Fresh սուպերմարկետների ցանցով, և ընկերությունը գնելու նախաձեռնությամբ հանդես եկան:

Հավատացեք ինձ, մենք շատ լավ ընկերություն ունենք, երկու տարի է, որ գործում ենք և շատ հպարտ ենք մեր ընկերությունով, որովհետև այնքան լավն ենք, որ մեր ընկերությունը հետաքրքրություն է առաջացնում մեր մրցակիցների մեջ: Ինչ վերաբերում է վաճառելու պատճառներին, ապա կասեմ, որ սա բիզնես է, և եթե գրավիչ առաջարկ են ներկայացնում` վաճառում ես, իսկ եթե առաջարկը չի հետաքրքրում` հրաժարվում ես»: Իսկ հարցին, թե արդեն կա՞ որևէ ոլորտ, որտեղ Freshսուպերմարկետների ցանցը վաճառելուց հետո գործունեություն կծավալի` պատասխանեց. «Երբ գործարքը ավարտվի, հաստատ մեր բաժնետերերը կորոշեն ինչ-որ բան անել: Հավանաբար ինչ-որ նոր բան կսկսենք, բայց ավելին կարող եմ ասել միայն գործարքի ավարտից հետո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում