Friday, 07 06 2024
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համանախագահության՝ Բաքվին հետապնդող «ուրվականը»

Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական սադրանքի մոտիվներում թերևս պետք է ուշադրոության արժանացնել մի հանգամանք, որ մայիսի 8-ին արձանագրվեց Հայաստանի հանրապետությունում, մասնավորապես արտգործնախարարությունում: Հայաստանի փոխարտգործնախարարները մայիսի 8-ին արտգործնախարարությունում երեք հանդիպում ունեցան Հայաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանների հետ, այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ:

Թվում է, թե այդ երևանյան հանդիպումների մայիսության շարքը ավելի շատ դիվանագիտական-տեխնիկական-արարողակարգային երկրորդական տիրույթում է, հատկապես այն մեծ գործընթացների կողքին, որ հնչեղ ձևաչափերով ծավալվում են Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, կամ տեղի են ունենում այլ քաղաքներում՝ արտաքին գործերի նախարարների կամ առաջին դեմքերի մակարդակով: Գործնականում սակայն, Երևանում տեղի ունեցածը կարող է լինել Ադրբեջանի նախագահի համար անհանգստության աղբյուր: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ինտենսիվորեն լծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը թաղելու գործին: Այդ գործում սակայն նրա հաջողությունը մեղմ ասած մեծ չէ: Մինսկի խումբը իհարկե թողնում է մեռածի տպավորություն, բայց դա ամենևին Ալիևի դիվանագիտական հաջողությունը կամ արդյունքը չէ, այլ ուկրաինական պատերազմի հետևանքը, որովհետև մինչ այդ պատերազմի մեկնարկը՝ Մինսկի խմբի համանախագահ եռյակի միջև իհարկե ոչ պակաս լարված հարաբերության պայմաններում, այդուհանդերձ կար նաև համատեղ աշխատանք:

2021 թվականի սեպտեմբերին այդ աշխատանքը արտահայտվել է Նյու Յորքում՝ ԳԱ շրջանակում, որտեղ համանախագահների ներքո կայացավ Միրզոյան-Բայրամով առաջին հետպատերազմական հանդիպումը: Երկու ամիս անց Փարիզում տեղի ունեցավ համանախագահների ներքո նոր հանդիպում: Այդ գործընթացներն իհարկե հարթ ու սահուն չէին, դրանք ծավալվում էին համանախագահ երկրների միջև փոխհարաբերության բարդացող իրողությունների պայմաններում, բայց դրանք կային և Ադրբեջանը «ենթարկվում» էր դրանց, մասնակցելով այդ հանդիպումներին, չնայած իր իսկ հայտարարություններին՝ թե հարցը լուծել է և չկա Մինսկի խմբի կարիք ու իմաստ:

Այլ կերպ ասած, Մինսկի խմբի «ուրվականը» հետապնդում է Ադրբեջանին իր վատ երազներում, ու այդ ուրվականի «մարմնացման» կամ «վերակենդանացման» որևէ նշույլ իսկ Բաքվի մոտ կարող է առաջացնել ջղաձգում և անհանգստություն: Եվ հարցն այն չէ, որ Երևանի ջանքից է կախված հնարավոր որևէ վերակենդանացում: Հարցն այն է, որ Երևանի ջանքի մեջ Բաքուն կարող է տեսնել եղանակի որոշակի փոփոխության միտում: Սա իհարկե որևէ առնչություն չունի բեկումնային կամ նշանակալի փոփոխության հետ, և անգամ փոփոխության «ուրվական» չէ գուցե, բայց Բաքուն անշուշտ չի կարող հանգիստ հետևել, օրինակ, թե ինչպես է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քառօրյա բանակցությունից հետո հանդիպում ունենում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, պաշտոնաթող գեներալ Վաղարշակ Հարությունյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում