Առնվազն երկու ծովահեն սպանվել և ևս 3-ը վիրավորվել են անցած գիշեր, երբ անհայտ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ` Սոմալիի Հոբիո շրջանի մոտ: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ինչպես գրում է Somalia Report-ը, ծովահենների վրա հարձակվողները մինչև անվտանգության ծառայության աշխատակիցների ժամանումն արդեն հեռացել էին դեպքի վայրից: Տեղի բնակիչների խոսքերով` սպանված ծովահենները շատ հայտնի էին այդ շրջանում, ենթադրություններ կան, որ հնարավոր է` նրանց վրա հարձակվել են հանցավոր մեկ այլ խմբի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Պանամա» նավն ու դանիացի գերիներն ազատ էին արձակվել համապատասխանաբար` 7 և 3 միլիոն դոլար փրկագնով, սակայն դեռ պարզ չէ այս իրադարձությունները միմյանց հետ կապ ունեն, թե` ոչ:









































