Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաձայն հրամանագրի՝ մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվելու է վիզային ռեժիմը։
Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանի տարածք մուտք գործել անձնագրով։ Բացառությունը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր Ռուսաստան են գալիս աշխատանքի կամ ծրագրում են մնալ ավելի քան 90 օր:» Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Առնոլդ Ստեփանյանի հետ









































