Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Արցախցին անգամ այս իրավիճակում կարևորում է գիտելիքը. Ստեփանակերտում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի 3-րդ ծրագիրը

Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար:

Ինչպես տեղեկացրին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գրասենյակից, ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը, կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետների, որոնք դասընթացը կվարեն առցանց եղանակով:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ դեռ անցյալ տարի մեկնարկած ծրագրերը շարունակվում են: «Ես ուրախ եմ, որ ծրագրին մասնակցելու համար մեծ թվով հայտեր են ստացվել: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը: «Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր հնարավոր է հաղթահարել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ «Մատենան» ձգտում է միջազգային լավագույն դպրոցների փորձը տարածել Հայաստանում և Արցախում: «Համակարգերը, ինստիտուտներն ստեղծողը մարդն է, մասնագետը, դուք եք: Ու հենց դուք պետք է ստանձնեք այդ պատասխանատվությունը: Ժամանակակից աշխարհում այլևս չկան մշտական գիտելիքներ կամ մշտական հմտություններ, ամեն ինչ անընդհատ և մեծ արագությամբ փոխվում է: Եվ որպեսզի դուք պատրաստ լինեք այդ համակարգերն ստեղծելու և առաջնորդության պատասխանատվության, դուք պարբերաբար պետք է ներգրավված լինեք սովորելու գործընթացում: Սա ժամանակակից աշխարհի ամենաէական պահանջներից է»,- ընդգծել է Ռուբեն Հայրապետանը:

Նշվում է, որ ծրագրում ընդգրված է շուրջ 50 մասնակից Արցախի պետական և մասնավոր ոլորտներից: Սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում