Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարության ժամանակ կեղծ ցուցմունք տալու մեղադրանքով ձերբակալվել է վկաներից մեկը` Եգիպտոսի ոստիկանական գումարտակի նախկին հրամանատար, 31-ամյա Աբդ Ալ-Հաքիմ Մուհամմեդը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկին նախագահի դատավարության վերջին նիստի ժամանակ նախկին իրավապահը հայտարարել էր, որ այս տարի հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությանը ցուցարարների վրա կրակելու հրաման չի տրվել, բացի այդ` իրավապահների մոտ նույնիսկ փամփուշտ չի եղել:
Դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ ոստիկանի` դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ժամանակ նրա տված ցուցմունքին:








































