Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Եթե հանենք չկողմնորոշվածներին, ապա ՔՊ-ի ստացած 21 տոկոսը բավական մեծ թիվ է. նշանակում է՝ ՔՊ-ն ունի հանրային վստահություն

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում 2023-ի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում դեմ առ դեմ հարցման մեթոդով, հարցվողների տանը։

Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 21%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4%-ը՝ «Հայաստան» դաշինքին, 3%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին», 2%-ը՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցությանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս հարցումների արդյունքները բնավ չեն նշանակում, որ եթե առաջիկա կիրակի օրն ընտրություններ լինեին, ապա այս նույն պատկերը կլիներ, որովհետև ընտրություններն ամեն դեպքում ենթադրում են ակտիվ քարոզարշավ։

«Մենք հիմա տեսնում ենք, որ որոշ ուժեր սկսում են ակտիվ քարոզարշավ, օրինակ՝ «Ապրելու երկիրը», որը թեև այդտեղ չկար, բայց ես վստահ եմ, որ ակտիվ քարոզարշավ իրականացնելու է։ Այս առումով, իրականում, ընդհանուր առմամբ, պատկերը զարմանալի չէր, Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, ունի իր հետևորդները, սա ակնհայտ է, և այն չպետք է անտեսել։ Մենք տեսել ենք, թե ինչպես նա սեպտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում կարողացավ նույնիսկ հանրահանաք կազմակերպել, և այս առումով զարմանալի բան չկա»,-ասաց Իոաննիսյանը:

Իսկ այն, որ այդ կուսակցությունն առաջ է անցել ԲՀԿ-ից, Դաշնակցությունից, ՀՀԿ-ից և այդպես շարունակ, Իոաննիսյանը նշեց, որ այդ ուժերը մեծ հաշվով հանրության շրջանում հեղինակություն չեն վայելում։

Անդրադառնալով ՔՊ-ի՝ առաջին հորիզոնականում լինելու հանգամանքին, նա նկատեց, որ այս թիվն իրականում բավականին մեծ է, որովհետև եթե մենք հանենք չկողմնորոշվածներին, նրանց, որոնք ընտրությանը չեն ուզենա մասնակցել, այս թիվը մեծ է լինելու, իսկ սա նշանակում է, որ հանրային վստահություն ունի ՔՊ-ն։

Նշենք, որ վերջին 6 ամիսների ընթացքում Կառավարության ամենամեծ ձախողումը, ըստ հարցման մասնակիցների 15%-ի՝ Լաչինի միջանցքի փակ լինելն է, հետո Ղարաբաղյան հարցի տապալումը և ՀՀ ազգային անվտանգության և սահմանային խնդիրները։

Իոաննիսյանը նշեց, որ իրեն զարմացրել է, որ, օրինակ, իշխանությունների  մոտեցումը ղարաբաղյան կարգավորման հարցում ունի շատ չնչին աջակցություն. «Ես այդ տպավորությունը չունեի, զարմացա, բայց ես IRI-ին չվստահելու հիմքեր չունեմ»:

Նա անդրադարձավ նաև Երևանում սպասվող ընտրություններին՝ նշելով. «Երևանի ավագանու ընտրություններում ուժերիհարաբերակցության  ձևավորումը դեռ առջևում է, այսինքն՝ հիմնական խաղացողների ձևավորումը դեռ առջևում է»:

Ինչ վերաբերում է հարցումների նկատմամբ վստահությանը, Իոաննիսյանն ասաց. «Հարցումներ պատվիրողների մասով կասկածներ չկան, հարցումները, սակայն բարդ բան են, մենք էլ հարցում պետք է հայտարարենք։ Ինձ թվում է, որ ինչ-որ բաներ միգուցեև այլ կերպ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում