Wednesday, 01 07 2026
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Էրդողանը հասկանում է՝ ճակատագրական ընտրություններ են, ամեն ինչ անելու է, որ առաջին փուլով ավարտվի. Էստուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ  Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, թուրքական լրատվամիջոցները գրում են, որ հավանական է մայիսի 14-ին կայանալիք ընտրությունները չավարտվեն մեկ փուլով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, երկրորդ փուլի հավանականություն կա՞։

Իհարկե կողմերն ամեն ինչ անելու են, որ մեկ փուլով ավարտին հասցնեն պրոցեսը, իսկ եթե չստացվի՝ անշուշտ  երկու շաբաթ հետո երկրորդ փուլ կլինի։ Այս պահին քարոզարշավը բուռն կերպով շարունակվում է, երկու հիմնական կողմերը ակտիվ մասնակցություն են ունենում։ Իմ կարծիքով՝ փորձ է արվում ամեն ինչ անել, որ հենց առաջին փուլով ամեն ինչ ավարտվի։

-Հայերն ի՞նչ տրամադրվածություն ունեն։

-Հայ համայնքի մեջ երկու կողմի աջակիցներ  էլ կան։ Կան այնպիսիք, որոնք կքվեարկեն ի նպաստ ընդդիմության և նաև այնպիսիք,որոնք  իշխանության կողմնակից են։  Մեծամասնությունը հավանաբար ընդդիմության կողմնակից  կլինի։

-Պուտինի տեսակապով ունեցած ելույթը, Ալիևի գալը ուժեղացրի՞ն Էրդողանի դիրքերը։

-Չենք կարող ասել, որ իրավիճակ փոխվեց, բայց հնարավոր է և որոշակի ազդեցություն ունեցած լինի։ Անցյալում մենք  նմանատիպ բաներ տեսել ենք Մերկելի այցելությունների հետ կապված։ Ընտրություններից առաջ Մերկելը սովորություն էր դարձրել Էրդողանին այցելելը, ինչը որոշակիորեն զորակցություն նշան էր համարվում։ Այս անգամ էլ, գուցե որոշ նպաստ լինի, բայց որ ասենք ընդհանուր ընթացքը կփոխվի՝ մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ։ Կարծես Էրդողանը ևս հասկանում է, որ  այս ընտրություններն իր համար ճակատագրական են լինելու և շատ վիճալի՝ արդյոք կկարողանա շարունակել, թե՞ ոչ։

-Իսկ շանսերը մե՞ծ են։

-Ո՛չ, ընդհակառակը։ Իր շանսերը մեծ չեն, նախորդ  բոլոր ընտրությունների ժամանակ նա շատ ավելի բարձր շանսեր ուներ։

-Կարծում եք Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների առումով  ինչ-որ բան կփոխվի՞, եթե Էրդողանը պարտվի։

-Չեմ կարծում, որ Հայաստանի, հայ-թուրքական հարաբերությունների իմաստով շատ բան կփոխվի։ Հայաստանի հետ հարաբերություններն ավելի շատ պետական քաղաքականության բնույթ ունեն, ոչ թե կոնկրետ կառավարության դիրքորոշում են։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում