Sunday, 05 07 2026
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի

Մտածողությունը փոխել Սահմանադրությունից առա՞ջ, թե՞ հետո

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ աշխատանքի տեմպը պահպանվելու դեպքում մինչև տարեվերջ կունենանք լավ հայեցակարգ: Մինասյանը հայտարարել է, որ չի նախատեսվում կառավարման մոդելի փոփոխություն և պառլամենտական համակարգը կպահպանվի: Իհարկե իշխանությունն ամենաբարձր մակարդակով նախկինում էլ ազդարարում էր, որ չունի այդ մոդելը փոխելու մտադրություն: Հայաստանում կառավարման «մոդելային» վեճերը կամ քննարկումները ունեն երկարատև պատմություն: Եթե դիտարկենք տեսականում, ապա կառավարման խորհրդարանական մոդելը թերևս Հայաստանի համար կարող է դիտվել առավել օպտիմալ և հայաստանյան իրողություններին, մարտահրավերներին, մտածողությանը առավել համադրելի: Նախագահի մոդելի պարագայում, այդ մոդելի քաղաքական արդյունավետությունը ապահովելու համար առաջանում է հասարակական-քաղաքական միջավայրը բռի մեջ սեղմելու անհրաժեշտություն:

Միևնույն ժամանակ, այդ սեղմումը ապահովելու հնարավորությունը Հայաստանում ավելի ու ավելի նվազել է և Սերժ Սարգսյանը պառլամենտական մոդելի էր անցնում ոչ այն պատճառով, որ ուզում էր պահպանել իշխանությունը անվերջ, այլ, որովհետև նախագահական մոդելով իշխանություն պահելը պահանջելու էր ավելի ու ավելի մեծ ծավալի ուժ: Իսկ կառավարող համակարգը Հայաստանում ուժասպառ էր լինում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Մյուս կողմից, պառլամենտական մոդելի անցումը դեռևս չի նշանակում դե ֆակտո այդպիսի մոդելի աշխատանք: Օրինակ, ինչպես մինչև 2018, այդպես էլ առ այսօր՝ վարչապետի այցը խորհրդարան անցնում է ոչ թե գործադիր իշխանության ղեկավարի՝ իրեն նշանակող ներկայացուցչական մանդատի տեր գործիչների առաջ հաշվետվության մթնոլորտում, այլ տպավորություն է թողնում, որ վերադասը այցելել է իր ենթականերին: Եվ դա իհարկե թյուր տպավորություն չէ, ինչը սակայն արտահայտում է հենց այն, որ պառլամենտական մոդելը Հայաստանում թղթի վրա է, իսկ դե ֆակտո շարունակվում է նախագահականը կամ կիսանախագահականը, որտեղ իհարկե իշխանությունն ու ուշադրությունը միայն նախագահական կեսի վրա էր: Պառլամենտական կառավարման մոդելի զարգացումը Հայաստանի համար ընդհուպ ազգային անվտանգության հարց է, հակառակ պարագայում անգամ վերադարձը նախագահական կամ կիսանախագահական մոդելի՝ չի փոխի ոչինչ, այլ միայն կխորացնի ճգնաժամը: Սակայն, ինչպե՞ս գտնել և աշխատեցնել պառլամենտական կառավարման մոդելի կայացման և ամրացման մոդելը, սա է հարցերի հարցը: Տեսականում դրա պատասխանի տարբերակները շատ են, սակայն գործնական աշխատանք՝ գրեթե բացակայում է: Դրա առաջնորդությունը պետք է ստանձնի քաղաքական մեծամասնությունը, իսկ գլխավոր շահառուն պետք է լինեն քաղաքական ուժերն ու հանրությունը, որոնց համար է պառլամենտական մոդելը քաղաքական ներուժի իրացման առավել մեծ ու լայն հնարավորությունը: Հայաստանի համար դա խոշոր հաշվով առկա հանրային-քաղաքական բազմազանությունը իրացնելու, այն հասարակական-պետական օրգանիզմը քայքայող բաժանարարությունից՝ այդ օրգանիզմը սնուցող ստեղծարարության կապիտալիզացնելու հնարավորությունն է: Բայց, Հայաստանում խնդիրը գործնականում առանցքային ընկալում և գործնական վերաբերմունք չունի թե «վերևում», թե «ներքևում»: Հայաստանն այդ առումով բոլոր մակարդակներում շարունակում է գտնվել «անձապետության» կամ «անձապաստանության» ստատուս-քվոյի ցանցում, որը Սահմանադրության ոչ մի փոփոխության թերևս ենթակա չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում