ԱՄՆ-ն կարողացավ իր ազդեցությունը տարածաշրջանում հրապարակավ փաստել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մասիս»պարբերականի գլխավոր խմբագիր/ ԱՄՆ/ Լոս Անջելես/ Գրիգոր Խոդանյանը:
Ըստ Խոդանյանի` Վաշինգտոնը կանխեց մոսկովյան հանդիպումը. «Ի տարբերություն նախկին հանդիպումների, սա ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ է: ԱՄՆ-ի ազդեցությունը այս հանդիպմանը շատ շեշտված է: ԱՄՆ-ն փորձում է դանդաղ, բայց ամբողջությամբ Հայաստանը դուրս բերել ՌԴ-ի ազդեցությունից»: