Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Դեպի ՌԴ վերարտահանումը կարող է հանգեցնել որոշակի պատժամիջոցների, բայց սա սցենարներից մեկն է միայն

Էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշով Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում է, որը պայմանավորված է այս ապրանքների՝ դեպի Ռուսաստան վերաարտահանմամբ։ Նշվում է, որ սա կարող է խնդիրներ առաջացնել Արևմուտքի հետ հարաբերություններում և որ սա կարող է դուր չգալ Արևմուտքին։

tvyal.com կազմակերպության ղեկավար, Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ Հայաստանի ամենախոշոր սմարթֆոններ ներկրողը 2022-ի ընթացքում չորս անգամ ավելի շատ հարկ է վճարել, և եթե 2021-ին զբաղեցնում էր 42-րդ տեղը 1000 խոշոր հարկատուների ցանկում, ապա 2022-ին զբաղեցնում է 7-րդ տեղը։

Նույնը վերաբերում է խոշոր էլեկտրատեխնիկա վաճառողներից մեկին, որը 2022-ի ընթացքում մոտ հինգ անգամ ավելի շատ հարկ է վճարել և հայտնվել 22-րդ տեղում հարկ վճարողների ցանկում. «Պետք է նշել, որ տվյալ կազմակերպության համար աճի միտում կա 2023-ին, բայց մյուս երկու խոշոր էլեկտրատեխնիկա վաճառողները համեմատաբար դիրքերը չեն փոխել տարիների ընթացքում, այսինքն՝ իրենց սարքերի վաճառքն անպասելիորեն չի աճել։ Սա նաև պայմանավորված է նրանով, որ եթե նայում ենք հարկերի կառուցվածքը, ամենաշատը այս կազմակերպություններն են ԱԱՀ վճարում։ Պետք է նաև նշել, որ ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև 2022-ը Հայաստանից չի արտահանվել գեթ մեկ սմարթֆոն: 2022-ին բավականին մեծ աճ է տեղի ունեցել տեխնիկայի և ավտոմեքենաների արտահանման։ Տվյալ արտահանումը ավելի քան տասն անգամ աճել է մեկ տարվա ընթացքում: Մեծ քանակությամբ մոնիտորներ, կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ և այլ նմանատիպ պարագաներ ենք արտահանել կամ վերաարտահանել ՌԴ։ Եվ այս ապրանքները կազմել են մեր 5,5 միլիարդ արտահանման մեկ հինգերորդ մասը»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա, Թավադյանի խոսքով, իհարկե, սա կարող է հանգեցնել որոշակի պատժամիջոցների, որոնք կարող են տարածվել Հայաստանի վրա, բայց սա սցենարներից մեկն է, որը ունի հավանականություն։ «Փոխարենը, վերարտահանման այս միտումը բավականին դրական է անդրադարձել Հայաստանի զարգացման վրա։ Ավելին, մենք վերաարտահանման առումով արգելքներ չունենք, դա պաշտոնապես գրանցվում է որպես արտահանում, բայց հասկանում ենք, որ ներմուծվում է տվյալ կազմակերպությունների միջոցով, մի բեռնատարից մյուս բեռնատար է տեղափոխվում և վերաարտահանվում Ռուսաստան»:

Հարցին, թե դեռ որքան կշարունակվի այս միտումը, Աղասի Թավադյանը պատասխանեց, որ դա կախված է ռուս-ուկրաինական պատերազմի շարունակականությունից. «Ռուսաստանին դժվար է տեխնիկա ներմուծել, և դրանց մեծ մասը հիմա սկսել է գալ Հայաստանով։ Այս տարվա երեք ամիսների ընթացքում ռուսական ռուբլին բավականին արժեզրկվել է դրամի համեմատ, որը դժվարացնում է արտահանումը Հայաստանից Ռուսաստան, ընդ որում, ոչ միայն տեխնիկայի, այլ նաև այլ ապրանքների: Նշեմ, որ մեր արտահանման 41 տոկոսն այս պահին գնում է ՌԴ, և փոխարժեքի այս անկումը 2023-ին որոշակի դժվարություններ է ստեղծում, քանի որ այստեղից Ռուսաստան գնացող ապրանքը թանկացել է փոխարժեքի պատճառով: Սա է իրենց հիմնական խնդիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում