Saturday, 20 04 2024
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»

Բանակում ունենք շատ լուրջ հանցագործածին իրավիճակ

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

– Վերջին շրջանում բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների սպանության դեպքերը շատացել են: Ինչպես վկայում են իրավապաշտպանները, դեռ տարին չավարտված՝ գրանցվել է սպանության 22 դեպք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը: Ինչո՞վ կպայմանավորեք այս դեպքերը:

– Ես համաձայն չեմ, որ դեպքերն են շատացել: Կարծում եմ` լուսաբանումն է առավել թափանցիկ դարձել: Ցավալի է, բայց ` փաստ: Մենք ոչ թե տարեցտարի ավելացող սպանություններ ունենք, այլ լուսաբանումն ու երևույթներն են առավել թափանցիկ դարձել, ինչը մի կողմից դրական է, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ մեր հասարակությունը դեռ չի համակերպվել այս նոր թափանցիկ տեղեկատվական դարաշրջանին: Յուրաքանչյուր հայ զինվորի մահ համազգային ողբերգություն է: Այստեղ դժբախտ իրողությունների մեջ կան դրական և բացասական միտումներ: Դրական միտումն այն է, որ հասարակությունը առավել պահանջատեր է դարձել` ակտիվություն սոցցանցերում, բողոքի ակցիաները կառավարության շենքի առջև: Սա շատ կարևոր է, սա ազգային նոր մշակույթի ձևավորման նորմ է. մենք չենք համակերպվում այս դեպքերի հետ: Սա շատ է զգաստացնում ցանկացած զինվորականի: Յուրաքանչյուր այսպիսի դեպք բանակում զինվորականի համար խոր ցավ է, զինվորականի հոգեկերտվածքը հասկացող մարդը գիտի, որ նման սպանություններից հետո նա դժվարանում է փողոց դուրս գալ համազգեստով։ Արդյունքում՝ մի քանի տականքի պատճառով ընկնում է բանակի, սպաների և հրամանատարների հեղինակությունը: Բայց չեմ կարող չասել, որ նոր զինդատախազը թափանցիկ և օպերատիվ է աշխատում: Կարծում եմ՝ դրական միտումներ կան: Բանակում բոլոր դեպքերի տարիքային խումբը չի հասնում մինչև 30, այստեղ կարելի որոշակի օրինաչափություն հասկանալ: Զինվորը բանակ է զորակոչվում` բանակը չհարգելով, սպային չհարգելով, սպային համարելով թշնամի: Զինվորի իդեալ-հերոսը ոչ թե իր հայրն է, այլ սերիալային, փողոցային հոգեկերտվածք ունեցող հերոսը: Ես մեղքի բաժինը չեմ գցում զինվորի վրա, դա վերագրում եմ նաև նույն տարիքային խմբի սպային, որովհետև նա նույնպես չի հասկանում իր դերը: Այսինքն` մենք այսօր ունենք աղճատված հասարակություն, մենք այս պատկերն ունենք բոլոր համակարգերում, պարզապես բանակը հասարակության ուշադրության կենտրոնում է, բանակի դեպքերը արագ արձագանք են գտնում: Այսինքն` սա այդ տարիքային խմբի արժեհամակարգի խաթարման արդյունքում է. ունենք շատ լուրջ հանցագործածին իրավիճակ, որը արտահայտվում է նաև բանակում, սրա վրա պետք էւշադրություն դարձնել:

– Համաձա՞յն եք, որ բանակում տիրող իրավիճակի պատճառը սպայական կազմում տիրող անպատժելիության մթնոլորտն է:

– Ես չեն ցանկանում բևեռանալ զինվորի խեղաթյուրված հոգեբանությանն վրա, որովհետև նույնը վերաբերում է նաև սպային և հրամանատարին. 22, 23, 24 տարեկան սպան նույնպես գողական մշակույթի կրողն է եղել, նա դեռ չի հասցրել ադապտացվել իր դերին և կոչմանը, հայրենիքի կարևորությունը դեռ չի յուրացրել: Այսօր քաղում ենք խեղաթյուրված հասարակության պտուղները:

– Պարոն Հովհաննիսյան, սպանության վերջին դեպքերը բուռն քննարկումներ և բողոքի ալիքներ բարձրացրին համացանցում, մասնավորապես՝ Facebook սոցիալական ցանցում, որտեղ էլ սկսվեց «Բանակն առանց մարդասպանների» բողոքի ակցիան, որը հասարակության շրջանում լայն արձագանք գտավ: Մինչ այս մեծ աղմուկը պատկան մարմինները չէին արձագանքում սպանության դեպքերին: Եթե չլիներ աղմուկ՝ չէի՞ն արձագանքի:

– Հնարավոր է, որ չարձագանքեին: Ես շատ եմ կարևորում համացանցում առողջ քննարկումները: Այստեղ պետք է խոսել դրական դերի մասին։ Այսօր երիտասարդներն ավելի պահանջատեր են դառնում, նոր, քաղաքակիրթ հասարակության մոդել է ձևավորվում: Այսպիսի ժողովրդական ասացվածք կա. «Մինչև երեխան չլացի, մայրը կաթ չի տա». իր պահանջով հասարակությունը ցույց է տալիս, որ համակարգում անճշտություններ կան: Ես, իհարկե, ցավում եմ, որ գործընթացի կիզակետը բանակն է դարձել: Ցավն այն է, որ բանակում տեղի ունեցող դեպքերն են արժանանում հասարակականն մեծ հնչեղության, իսկ մյուս ցավն այն է, որ մենք իրականում պատերազմական իրադրության մեջ ենք: Մենք շատ փոքր երկիր ենք, և յուրաքանչյուր զինվորի կյանք շատ լուրջ կորուստ է: Իրավունք չունենք ոչ մի զինվոր կորցնել:

– Այս համակարգի փակությո՞ւնը չէ պատճառը, որ դեպքերը շարունակվում են. հարուցված բոլոր քրեական գործերի մանրամասները գաղտնի են պահվում թե՛ հասարակությունից, թե՛ զինծառայողների ծնողներից:

– Այստեղ մի պատճառ չէ, այլ շատ պատճառներ: Չեմ կարող հերքել, այս հանգամանքը նույնպես նպաստել է նրան, որ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ: Պետք է ասել, որ պաշտպանության նախարարությունում լուրջ խմորումներ են ընթանում, և նախարարն ուզում է այնպես անել, որ քրեական գործերը նույնպես թափանցիկ դառնան: Չի կարելի հասարակությանը իրազեկել, որ դեպքը եղել է, ու հետո գաղտնիություն պահել: Սա նույպես նոր մշակույթ է, նոր ընկալում, այս գործընթացը թե՛ կառավարության, թե՛ հասարակության համար նոր է: Երբևէ չէր եղել, որ զինդատախազը ասուլիս հրավիրեր, մենք կտեսնենք, որ մոտ ապագայում այս ամենը ավելի թափանցիկ կդառնա: Ժամանակի ընթացքում բոլոր դատավարությունները նույնպես բաց կդառնան հասարակության համար:

– Ի՞նչ պետք է փոխվի, ի՞նչ բարեփոխումներ պետք է իրականացվեն բանակում։

– Դեպքերի պակասեցմանը առաջնահերթորեն կնպաստի գործընթացների թափանցիկությունը: Խիստ պատժի սահմանումը` երկրորդը: Սա մի ամբողջ ցիկլ է, պետք է լինի նաև գրագետ պահանջատիրություն: Այն, ինչ վերջերս տեղի ունեցավ, շեշտադրումներով դրական է: Այս փոփոխությունները լրջորեն կնպաստեն դեպքերի նվազեցմանը: Իհարկե, պետք է լինեն ռադիկալ լուծումներ սերնդի դաստիարակության հարցում: Լավ հայի կերպարը չպետք է լինի դեպուտատի տղան, որը աղջիկ է բռնաբարում և անպատիժ մնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում