ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը և կից հրապարակել հանդիպման լուսանկար։
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առանձին-առանձին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո տեղի կունենա ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը։