Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ «Հարավային հոսք» գազատարի նախագծի համաձայնագիրը նրա բաժնետերերը ստորագրելու են սեպտեմբերի 16-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նա ընդգծել է, որ թեև նախագիծն ուներ բազմաթիվ հակառակորդներ, վերջիններիս ջանքերն ապարդյուն են անցել։
«Հարավային հոսք» գազատարի նախագծի բաժնետոմսերի 15-ական տոկոսը պատկանելու է EDF և BASF ընկերություններին, իսկ իտալական Eni ընկերության բաժնեմասը նվազեցվում է մինչև 20 տոկոսի։
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազատարի` թուրքական ջրային հատվածով անցնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2009 թվականի ամռանը, երբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելեց Թուրքիա: Այդ գազատարն ունենալու է տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակություն:








































