Ամերիկյան տիեզերական գործակալությունը հրապարակել է Լուսնի մակերեսի նոր բարձրակարգ նկարներ: Lunar Reconnaissance Orbiter զոնդի կողմից կատարված նկարներն այնքան որակով են, որ հնարավոր է նույնիսկ տեսնել ամերիկյան տիեզերագնացների կողմից 1960-70-ականներին թողած ոտնահետքերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նկարահանումների ժամանակ զոնդն իջել է Լուսնի մակերեսից 21-25 կմ բարձրության վրա, ինչը թույլ է տվել ներկայացնել մակերեսն ամենայն մանրամասնությամբ: Նկարների վրա երևում են լուսնային զոնդերի վայրէջքի տեղեր, մարդու ոտնահետքեր և այլն: