Պատմական փաստ է, որ 120 հազար բնակչությամբ անկախություն խաղալը սխալ գիծ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ՀՀ-ն չի վերադառնում միացման գաղափարին, բայց նշանակում է ճանաչել Ադրբեջանի, Թուրքիայի ու ՌԴ-ի ուլտիմատումը․ «Արևմուտքը նոյեմբերի 9-ը համարում է արյունահեղության ավարտ և հիմք անցնելու բնականոն խաղաղ գործընթացի: Ադրբեջանը, Թուրքիան և ՌԴ-ն նոյեմբերի 9-ը համարում են շրջանակային որոշում: Կա միտում, որը մեզ համար դրական չէ․ ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է և Արևմուտքի ջանքերը ուղղված են Ուկրաինային: Այսօր Արևմուտքը ավելի զուսպ է․ Հայաստանը չօգտվեց Արևմուտքի՝ չորս ամիս առաջ եղած դժգոհությունից: Առաջիկայում կոնյուկտուրան փոխվելու է․ Հայաստանը պետք է լինի զգոն և չանի անդառնալի քայլեր, որոնց անհրաժեշտությունը բացարձակ չէ»: