Վրաստանի խորհրդարանը վերջնական տեսքի է բերել «Ապաօլիգարխացման մասին» օրինագիծը, որը պատրաստվել է երկրի իշխող կուսակցության կողմից։
Ըստ վերանայված տարբերակի.
Քաղաքացուն օլիգարխ կճանաչի ոչ թե խորհրդարանը կամ կառավարությունը, այլ հակակոռուպցիոն բյուրոն։
Օլիգարխ ճանաչելը հնարավոր կլինի բողոքարկել դատարանի միջոցով՝ միաժամանակ երկու ատյանով։
Հանրային հասանելիություն կստանա միայն օլիգարխի անունը, նրա հայտարարագրված ունեցվածը և նշումը, որ նա հանցագործ չէ՝ օլիգարխների ռեգիստրում ընդգրկվելով։
Օլիգարխները կկարողանան ֆինանսավորել կուսակցություններ, նախընտրական քարոզարշավներ և բողոքի ակցիաներ։
Օլիգարխներին կարգելվի մասնակցել մասնավորեցման լայնածավալ նախագծերին։







































